«Չելսին» առաջին անգամ ուղիղ կապ է հաստատել «Բավարիայի» նախկին մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը ապրիլի 4-ին կապ է հաստատել գերմանացի մասնագետի հետ՝ քննարկելով նրա հետ հնարավոր նշանակումը։ Նա շարունակում է մնալ այն պաշտոնի առաջատարը, որը թափուր է մնացել ապրիլի 2-ին Գրեհեմ Փոթերի պաշտոնանկությունից հետո:
Նշենք, որ 28 խաղից հետո լոնդոնցիները 38 միավորով 11-րդն են Պրեմիեր Լիգայում։