«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միլանյան ակումբը պատրաստ է 23-ամյա պորտուգալացուն առաջարկել պայմանագիրը երկարաձգել մինչև 2025 կամ 2026 թվականը՝ տարեկան մինչև 7 միլիոն եվրո աշխատավարձով։
Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆայելը անցկացրել է 37 խաղ խփել 11 գոլ ու կատարել 11 գոլային փխանցում: