«Բարսելոնան» հորդորել է Խավիեր Տեբասին հեռանալ Լա Լիգայի նախագահի պաշտոնից

«Բարսելոնան» ապրիլի 3-ին իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Խավիեր Տեբասին հեռանալ Լա Լիգայի նախագահի պաշտոնից:

Իսպանական լրատվամիջոցներն այսօր հաղորդել են, որ Տեբասը կեղծ ապացույցներ է ուղարկել դատախազներին՝ կապված Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկե Նեգրեիրայի գործի հետ:

Նամակում Լա Լիգայի ղեկավարը կեղծ ապացույցների հիման վրա մեղադրել է կատալոնական ակումբի նախկին նախագահներ Խոսեպ Մարիա Բարտոմեուին և Սանդրո Ռոսելին։