Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի որդին՝ ով նաև մասնագետի օգնականն է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը, հայտնում է AS-ը։
Դավիդե Անչելոտտին այդ մասին արդեն տեղեկացրել է «սերուցքայինների» ղեկավարությանը։
Դավիդե Անչելոտտին ուզում է ինքնուրույն մարզչական կարիերա սկսել։ Մինչև այժմ, նա աշխատել է միայն մարզչի օգնականի պաշտոնում: