«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն արձագանքել է Գրեհեմ Փոթերի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելուն՝ «Like» դնելով ակումբի՝ մասնագետի պաշտոնանկության մասին սոցիալական ցանցերում հրապարակման տակ։
Ֆուտբոլիստը վերջին անգամ «Չելսիում» խաղացել է «Թոթենհեմի» դեմ փետրվարին և միայն չորս անգամ է մեկնարկային կազմում հայտնվել Փոթերի գլխավորությամբ:
Այսպիսով, երբ «Չելսին» հայտարարեց 47-ամյա մարզչի պաշտոնանկության մասին, Օբամեյանգը անմիջապես «հավանեց» գրառումը: