Մադրիդի «Ռեալը» դժգոհ է Իսպանիայի առաջնությունում VAR համակարգից։
Ինչպես տեղեկացնում է Marca պարբերականը, «Ռեալի» ղեկավարությունը կարծում են, որ թիմի հանդիպումներում մրցավարների սխալները պատահական չեն։ Ըստ «սերուցքայինների»՝ մրցավարները միտումնավոր վնաս են հասցրել թիմին՝ ի շահ կատալոնական «Բարսելոնայի»։
Մադրիդի «Ռեալի» ղեկավարները ցանկանում են դիմել երկրի ֆուտբոլի ֆեդերացիա՝ համակարգը փոխելու պահանջով։ Քանի դեռ փոփոխություններ չեն կատարվել, Մադրիդը կշարունակի ճնշում գործադրել մրցավարների վրա իրենց սոցիալական ցանցերի և ակումբային հեռուստատեսության միջոցով։