«Չելսիի» համասեփականատերեր Թոդ Բոելին և Բեդադ Էգբալին հայտարարություն են տարածել՝ կապված Գրեհեմ Փոթերի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ։
«Ամբողջ ակումբի անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Գրեհեմին «Չելսիում» կատարած աշխատանքի համար։
Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում նրան որպես մարզիչ և որպես մարդ։ Նա իրեն միշտ պարկեշտ ու պրոֆեսիոնալ է դրսևորել, նեղսրտում ենք, որ ամեն ինչ այսպես ավարտվեց», – մեջբերում է BBC-ն: