Օլիվեր Կանը խոսել է «Բավարիայի» տրանսֆերային ծրագրերի մասին

«Բավարիայի» նախագահ Օլիվեր Կանը խոսել է գալիք ամառ ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին։

«Հիմա դրա մասին խոսելն իմաստ չունի: Այս պահին մենք ամբողջությամբ կենտրոնացած ենք ընթացիկ մրցաշրջանի վրա, այլ ոչ թե այլ բանի։ Այժմ ես և Տուխելը չենք խոսում այդ մասին»,- Կանի խոսքերը մեջբերում է Bild-ը։

Նշենք, «Բավարիան» Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում գտնվում է առաջին հորիզոնականում։