«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Պրեմիեր Լիգայի խաղում «Նյուքասլից» կրած պարտությունից հետո (0:2) կիսվել է իր մտքերով։
«Կարծում եմ՝ «Նյուքասլն» արժանի հաղթանակ տարավ: Նրանք ավելի վճռական էին, ավելի շատ կիրք ու գոլ խփելու ցանկություն ունեին։ Տարածք ու հնարավորություններ ունեինք, բայց չօգտագործեցինք։
Մենք դեռ առաջիկայում բարդ հանդիպումներ ունենք անցկացնելու, պետք է պայքարենք միայն երեք միավորի համար», – մասնագետի խոսքերը մեջբերում է BBC-ն: