Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը ջախջախեց «Վալյադոլիդին» 6:0 հաշվով:
Սերուցքայինների հարձակվող Կարիմ Բենզեման առաջին խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ։
Ֆրանսիացին դարձավ «Ռեալի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 11 մրցաշրջանում 20 և ավելի գոլ է խփել:
Այս ցուցանիշով Բենզեման գերազանցել է Ալֆրեդո դի Ստեֆանոյի և Ռաուլի ձեռքբերումը, ով 10 մրցաշրջանում խփել են 20 գոլ: