Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Վալյադոլիդի» նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակից հետո (6:0) խոսել է ակումբում իր ապագայի մասին։
«Ես վստահ եմ իմ ունեցած ֆուտբոլիստների և ակումբի աջակցության շնորհիվ: Ես արդեն հստակ խոսել եմ իմ ապագայի մասին։ Պայմանագիրս ավարտվում է 2024 թվականին, և ես նախատեսում եմ այն ավարտել մինչև վերջ։
Եթե «Ռեալում» բոլորը գոհ են, ապա ես կմնամ մինչև 2034 թվականը»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։