«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը մեկնաբանել է ԱՊԼ-ի 29-րդ տուրի խաղում «Ասթոն Վիլլայից» կրած 0:2 պարտությունը:
«Ֆուտբոլիստներն ամեն ինչ տվեցին, պատասխանատվություն ստանձնեցին, փորձեցին, հաճախ էին մտնում տուգանային հրապարակ, հարվածում, գրոհում: Բայց առաջին բաց թողած գոլը շատ վատ ստացվեց։ Երկրորդ գոլը նույնպես հիասթափություն էր, քանի որ լավ սկսեցինք երկրորդ խաղակեսը։
Տեսնենք, թե ինչ կարող ենք բարելավել մեր խաղում: Պաշտպանությունում մենք շատ ազատ գոտիներ թողեցինք, բայց մենք ինքներս էլ պահեր ստեղծեցինք»,- Փոթերի խոսքերը մեջբերում է BBC-ն։