Երեկ «Չելսիի»՝ «Ասթոն Վիլլայից» կրած պարտությունից հետո (2:0), Գրեհեմ Փոթերը կարող է լքել ակումբը:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ մասնագետը կհեռացվի աշխատանքից, եթե թիմը չկարողանա հաղթել Մադրիդի «Ռեալին» Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում։
Փոթերին փոխարինելու գլխավոր հավակնորդներից մեկը Մյունխենի «Բավարիայի» նախկին ղեկավար Յուլիան Նագելսամանն է:
«Չելսին» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 11-րդն է:
Չեմպիոնների Լիգայում Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումները կկայանան ապրիլի 12-ին և 18-ին։ Առաջին խաղը կկայանա Մադրիդում, իսկ երկրորդը՝ Լոնդոնում։