Ռոմելու Լուկակուն կարող է հայտնվել ՊՍԺ-ում

ՊՍԺ-ն պատրաստ է առաջարկ անել «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի համար, հայտնում է L’Equipe-ը: 29-ամյա բելգիացու տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին»։

Հարձակվողի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում Լուկակուն «Ինտերի» կազմում 19 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։