Հայտնի է, ԱՊԼ-ի մարտ ամսվա լավագույն մարզչի անունը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ճանաչվել է ԱՊԼ-ի մարտ ամսվա լավագույն մարզիչ։

Մեկ ամսվա ընթացքում լոնդոնյան ակումբը հաղթել է առաջնության բոլոր չորս հանդիպումներում։

Արտետան այս մրցաշրջանում 4-րդ անգամ ճանաչվեց ամսվա լավագույն մարզիչ։ Ռեկորդը պատկանում է Յուրգեն Կլոպին, ով 2019/20 մրցաշրջանում հինգ անգամ ճանաչվել է լավագույն մարզիչ։