Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի առաջատար Կիլիան Մբապպեն 2024 թվականի ամռանը կարող է լքել ակումբը, գրում է AS-ը։
Կիլիանի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։
Մբապպեն ակումբի ղեկավարությանն արդեն տեղեկացրել է, որ չի երկարաձգի պայմանագիրը:
Հավելենք, որ ռմբարկուի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: