Կայ Հավերց. «Իհարկե, ես կցանկանայի նորից աշխատել նրա ղեկավարությամբ»

«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը չի թաքցրել, որ ցանկանում է կրկին աշխատել իր նախկին մարզիչ Թոմաս Տուխելի հետ, ով վերջերս գլխավորեց «Բավարիան»:

Նախկինում լուրեր էին պտտվում, որ մյունխենցիների նոր մարզիչը ղեկավարությանը խնդրել է հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում գնել Հավերցին:

«Ես հիանալի հարաբերություններ ունեի Թոմաս Տուխելի հետ և շնորհակալ եմ նրան ամեն ինչի համար։ Իհարկե, ես կցանկանայի նորից աշխատել նրա ղեկավարությամբ։

Ֆուտբոլում ամեն ինչ արագ է լինում։ Երբեք չգիտես, թե ինչ կլինի քեզ հետ վաղը»,- ասել է Հավերցը գերմանական Bild հրատարակությանը տված հարցազրույցում։