Իտալական «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան ճանաչվել է Իտալիայի առաջնության մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Ա Սերիայի պաշտոնական կայքը:
Մրցանակին հավակնում էին նաև Կիմ Մին Ջեն («Նապոլի»), Դեստինի Ուդոգեն («Ուդինեզե»), Ադրիեն Ռաբիոն («Յուվենտուս») և Արման Լյորենտեն («Սասուոլո»):