Մեմֆիս Դեպայը վնասվածքի պատճառով տևական ժամանակ չի խաղա

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Մեմֆիս Դեպայը վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու շաբաթ, հայտնում է Marca-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվողը բաց կթողնի «Բետիսի» դեմ հանդիպումը, որը կկայանա հաջորդ շաբաթավերջին։

«Ատլետիկոյի» մարզչական շտաբը հույս ունի, որ Դեպայը որքան հնարավոր է շուտ կապաքինվի, սակայն նախնական  ժամկետը մինչև երկու շաբաթ է:

Ֆուտբոլիստը Մադրիդի «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։