Տիբո Կուրտուայի առողջական վիճակի մասին նոր տեղեկություն կա

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​կարող է մադրիդյան ակումբի կազմում հանդես գալ «Վալյադոլիդի» դեմ Լա լիգայի 27-րդ տուրի խաղում։

Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, Բելգիայի հավաքականի կազմում ազդրի մկանի վնասվածքից ապաքինված դարպասապահն այսօր վերսկսել է մարզումները ընդհանուր թիմի հետ։

Սպասվում է, որ Կուրտուան ​​կհայտնվի Իսպանիայի գավաթի խաղարկության (ապրիլի 5) «Բարսելոնայի» դեմ խաղի մեկնարկային կազմում: