«Մանչեսթեր Սիթին» 342 միլիոն եվրո կծախսի «Էթիհադ» մարզադաշտը վերանորոգելու համար, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ ասպարեզի վերակառուցումը կազդի հյուսիսային տրիբունայի վրա, որը նախատեսվում է ավելացնել 7,7 հազար նստատեղով։ Մարզադաշտի ընդհանուր տարողությունը կավելանա մինչև 61․000 հանդիսական։
Բացի այդ, «Մանչեսթեր Սիթին» նախատեսում է մարզադաշտին հարող տարածքում կառուցել նոր հյուրանոց, երկրպագուների համար հանրային տարածք, ակումբային խանութ և թանգարան։ Ընդհանուր ներդրումները կարող են հասնել 1 միլիարդ ֆունտի։