Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսի ծառայություններով։
Ինչպես հայտնում AS-ը՝ մադրիդցիները ցանկանում են ուժեղացնել պաշտպանության աջ եզրը և լավագույն թեկնածու են համարում անգլիացուն։
Միևնույն ժամանակ, ակումբում հասկանում են, որ հեշտ չի լինի պայմանագիր կնքել 23-ամյա ֆուտբոլիստի հետ:
Այս մրցաշրջանում Ջեյմսը «Չելսիի» կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: