Իսպանական Լա Լիգան գրանցել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիին, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Աղբյուրի համաձայն, 18-ամյա ֆուտբոլիստը, ով «Բարսելոնայի» հետ նոր համաձայնագրից հետո ստացել է 6 համարի մարզաշապիկը, կրկին հանդես կգա 30 համարով։
Հիշեցնենք, որ Լա Լիգան չէր գրանցել Գավիի նոր պայմանագիրը կատալոնական ակումբի հետ՝ համարելով, որ «Բարսելոնան» գործարքի համար ֆինանսական հնարավորություններ չունի։ Դրանից հետո ֆուտբոլիստը դուրս է մնացել թիմի հայտացուցակից։