Մադրիդի «Ռեալը» պատրաստ է հրաժարվել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի համար մղվող պայքարից, եթե նրա տրանսֆերային արժեքը չափազանց բարձր լինի, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն, մադրիդցիները պատրաստ են հրաժարվել 19-ամյա անգլիացու համար պայքարից, եթե նրա համար 120 միլիոն եվրոյից ավելի պահանջեն:
Նշենք, որ բացի «Ռեալից» ֆուտբոլիստին հավակնում են «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»: