Լուիս Էնրիկե. «Ցանկանում եմ աշխատանքի անցնել ԱՊԼ-ում»

Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն հայտնել է, որ ցանկանում է գլխավորել անգլիական ակումբ:

«Կցանկանայի ինձ փորձել Պրեմիեր Լիգայում: Բայց ես կընդունեմ միայն հետաքրքիր նախագծեր։ Ես կմիանամ մի ակումբի, որտեղ կարող եմ մեծ բաներ անել։

Ես նաև առաջարկներ եմ ստացել ազգային թիմերից, հասանելի եմ բոլորի համար»,- ասել է Էնրիկեն Սեր Խիխոն ռադիոյի եթերում: