Էրվե Ռենարը լքել է Սաուդյան Արաբիայի գլխավոր մարզչի պաշտոնը։
Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային ասոցիացիան ընդունել է Ռենարի հրաժարականը, ով ազգային հավաքականը գլխավորում էր 2019 թվականից, հայտնում է AFP-ն։ Վերջին խաղը նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է երեքշաբթի օրը՝ մարտի 28-ին, Բոլիվիայի ազգային հավաքականի դեմ։ Ռենարի նախկին թիմը ընկերական խաղում պարտվել է 1։2 հաշվով։
Հաղորդվում է, որ Ռենարը կարող է գլխավորել Ֆրանսիայի կանանց հավաքականը պաշտոնաթող Կորին Դիակրի փոխարեն։