«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր կառաջարկի Մարկուս Ռեշֆորդին

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է համաձայնության գալ թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ առաջիկա ամիսներին պայմանագրի երկարաձգման շուրջ, հայտնում է ESPN-ը:

Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիների ղեկավարությունը շահագրգռված է երկարաժամկետ համաձայնությամբ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողի նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ՊՍԺ-ն։

Այս մրցաշրջանում 25-ամյա Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։