Սըր Ալեքս Ֆերգյուսոնն ու Արսեն Վենգերն ընդգրկվել են Պրեմիեր Լիգայի «Փառքի սրահում»

Լեգենդար մարզիչներ սըր Ալեքս Ֆերգյուսոնը և Արսեն Վենգերը ընդգրկվել են Պրեմիեր Լիգայի «Փառքի սրահում»: Ֆերգյուսոնը 13 անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճել է Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսը, իսկ Վենգերը երեք անգամ դա արել է «Արսենալի» հետ։

Եվս երեք լեգենդներ կներգրավվեն Պրեմիեր Լիգայի փառքի սրահում 2023 թվականին։ Նրանց անունները կհայտարարվեն մայիսի 3-ին՝ երկրպագուների ու փորձագետների քվեարկությունից հետո։

«Փառքի սրահը» բացվել է 2021 թվականին։ Առաջին անդամներն էին Թիերի Անրին, Ալան Շիրերը, Դևիդ Բեքհեմը, Դենիս Բերգկամպը, Էրիկ Կանտոնան, Ռոյ Քինը, Ֆրենկ Լեմպարդը, Սթիվեն Ջերարդը, Ուեյն Ռունին, Պատրիկ Վիեյրան, Սերխիո Ագուերոն, Դիդյե Դրոգբան, Վենսան Կոմպանին, Պիտեր Շմեյխելը, Փոլ Սքոուլզը և Յան Ռայթը։