Դորտմունդի «Բորուսիայի» մարզչական շտաբը լավ լուր է ստացել Բունդեսլիգայի 26-րդ տուրում «Բավարիայի» հետ կայանալիք կարևոր խաղից առաջ։
Ինչպես հայտնում է Ruhr Nachrichten-ը, ընդհանուր խումբ կվերադառնան հիմնական դարպասապահ Գրեգոր Կոբելը, պաշտպան Նիկո Շլոտերբեկը, կիսապաշտպան Յուլիան Բրանդտը, ինչպես նաև հարձակվողներ Յուսուֆա Մուկոկոն և Կարիմ Ադեյեմին։
Հիշեցնենք, որ գրանդների հանդիպումը կկայանա Մյունխենում շաբաթ օրը՝ ապրիլի 1-ին։ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում Դորտմունդի «Բորուսիան» մեկ միավորով գերազանցում է «Բավարիային», ինչն ավելի է մեծացնում առաջիկա հանդիպման կարևորությունը։