Մադրիդի «Ռեալը» վերջին 10 մրցաշրջանների ընթացքում 386 միլիոն եվրո է վաստակել իր սաների վաճառքից, հայտնում է AS-ը։
Transfermarkt-ի տվյալների վրա հիմնված eToro-ի զեկույցի համաձայն՝ մադրիդյան ակումբը երկրորդն է Եվրոպայում հայրենի ֆուտբոլիստների տրանսֆերային եկամուտների առումով: Այս ցուցանիշով առաջատարը «Բենֆիկան» է (543 մլն), լավագույն եռյակը եզրափակում է «Այաքսը» (376 մլն)։
Հաջորդը Լիսաբոնի «Սպորտինգն» է (363 միլիոն) և «Մոնակոն» (327 միլիոն): Տասնյակը եզրափակում են «Բարսելոնան» և Մադրիդի «Ատլետիկոն»՝ համապատասխանաբար 252 միլիոն և 250 միլիոն եվրոյով: