«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է Tuttosport-ը, արգենտինացի հարձակվողը կհեռանա ակումբից, եթե մրցաշրջանի ավարտից հետո գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռանա պաշտոնից։
Հավանական է նաև մարզչի հեռանալը, եթե «Ռոման» չհասնի Չեմպիոնների Լիգայի ուղեգիր: Հիշեցնենք, որ այժմ հռոմեական թիմը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը։
Աղբյուրի համաձայն՝ Դիբալան դեռևս գտնվում է Միլանի «Ինտերի» ուշադրության կենտրոնում, որն անցյալ ամառ մոտ էր արգենտինացու հետ պայմանագիր կնքելուն, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողացել գործարք կնքել:
Նշենք, որ Դիբալայի պայմանագիրը «Ռոմայի» հետ պարունակում է 12 միլիոն եվրո ազատման կետ: