«Միլանը» 8 մլն. եվրո է պատրաստվում առաջարկել Էդուարդ Սպերցյանի համար

«Միլանը» 8 մլն եվրո է պատրաստվում առաջարկել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Միևնույն ժամանակ նշվում է, որ «Կրասնոդարն» իր ֆուտբոլիստին գնահատում է 12 մլն եվրո։

«Միլանում» կարծում են, որ Սպերցյանը կարող է այնպիսի ֆուրոր առաջացնել, ինչպես արեց Խվիչա Կվարացխելիան՝ նախորդ ամառ «Նապոլիին» միանալով։