«Չելսին» երկարաձգել է պայմանագիրը թիմի դարպասապահի հետ

«Չելսին» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ դարպասապահ Մարկուս Բետինելլին երկարաձգել է պայմանագիրը։ Ակումբի հետ 30-ամյա անգլիացու նոր համաձայնագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2026 թվականը։

«Ինձ համար մեծ պատիվ է լինել այնպիսի ակումբում, ինչպիսին «Չելսին» է՝ աշխարհի ամենամեծ ակումբներից մեկը, և մի քանի տարի առաջ, երբ ես պայմանագիր ստորագրեցի, ուրախ էի, որ այստեղ եմ, ուրախ էի պայմանագիր կնքելու համար:

Երջանիկ եմ ևս մի քանի տարի այստեղ լինելու համար»,- մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: