ՄԼՍ-ի բոլոր ակումբները պատրաստ են վճարել Լիոնել Մեսսիի աշխատավարձի մի մասը

ՄԼՍի բոլոր ակումբները պատրաստ են վճարել Լիոնել Մեսսիի աշխատավարձի մի մասը, եթե արգենտինացին որոշի կարիերան շարունակել լիգայի ակումբներից մեկում։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, փետրվարին կայացել է ՄԼՍի ակումբների սեփականատերերի հանդիպումը, որի ժամանակ նրանք համաձայնության են եկել Մեսսիի առաջնություն տեղափոխվելու հնարավորության շուրջ։

ՄԼՍում ֆինանսական լուրջ սահմանափակումների պատճառով ոչ մի ակումբ չի կարողանա վճարել Մեսսիի աշխատավարձը։

Այնուամենայնիվ, այն համոզմունքը, որ լիգայի բոլոր ակումբները կշահեն Մեսսիի՝ ՄԼՍ պոտենցիալ տեղափոխությունից՝ մեդիա հրապարակման և հեռուստատեսային և գովազդային պայմանագրերի թանկացման պատճառով:

Նշենք, որ ֆուտբոլիստը պատրաստվում է հեռանալ փարիզյան թիմից ընթացիկ մրցաշրջանի վերջում: