«Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն և «Բավարիան» կպայքարեն երիտասարդ տաղանդի համար

Խորվաթական «Հայդուկի» կիսապաշտպան Լուկա Վուշկովիչը հայտնվել է եվրոպական միանգամից երեք թոփ-ակումբների հետաքրքրությունների ոլորտում։

Ըստ ինսայդեր Նիկոլո Շիրայի՝ տաղանդավոր ֆուտբոլիստի համար կպայքարեն «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն և «Բավարիան»։

Ինչպես նշել է լրագրողը, այս պահին ֆավորիտը ՊՍԺ-ն է։ Փարիզյան թոփ-ակումբը պատրաստ է ֆուտբլիստի համար վճարել 12 միլիոն եվրո, սակայ «Հայդուկը» ցանկանում է նվազագույնը 15 միլիոն ստանալ իր տաղանդի համար։

16-ամյա ֆուտբոլիստը «Հայդուկում» հանդես է գալիս անցած ամառվանից: Վուշկովիչի և ակումբի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2026 թվականի հունվարի կեսերը։