«Թոթենհեմի» նախագահ Դենիել Լևին մեկնաբանել է գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի պաշտոնանկությունը։
«Պրեմիեր Լիգայում մեզ սպասվում է 10 հանդիպում, և մենք պայքարում ենք Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար։ Մենք բոլորս պետք է համախմբվենք։ Բոլորը պետք է քայլ առաջ կատարեն և ամեն ինչ անեն, որպեսզի մեր ակումբի և հավատարիմ երկրպագուների համար մրցաշրջանի ամենահաջող ավարտն ապահովվի»,- Լևիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։Մինչև մրցաշրջանի ավարտը գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Քրիստիան Ստելլինին։ Նրա օգնականը կլինի Ռայան Մեյսոնը։