«Նյուքասլը» ցանկանում է գնել Ադրիեն Ռաբյոյին

«Նյուքասլը» հետաքրքրված է «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի ծառայություններով, հայտնում է Fichajes-ը:

27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, և «կաչաղակները», ովքեր փնտրում են որակյալ կիսապաշտպան, կարող են նրան պայմանագիր առաջարկել:

Ընթացիկ մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։