«Ատլետիկոն» հետաքրքրված է «Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով, հայտնում է Relevo-ն:
Սպասվում է, որ 2022/23 մրցաշրջանի վերջում 33-ամյա գաբոնցին կհեռանա «Չելսիից», չնայած այն հանգամանքին, որ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը. Օբամեյանգը չի համապատասխանում իր ներկայիս թիմի խաղաոճին:
Գաբոնցու ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան», որի կազմում նա խաղացել է 2021/22 մրցաշրջանում։