«Մոնակոյի» պաշտպան Վանդերսոնն այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։ Նրա ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան», այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն, ակումբը երկար ժամանակ հետևում են ֆուտբոլիստի խաղին և գոհ է նրա խաղից այս մրցաշրջանում: Ակումբում կարծում են, որ Վանդերսոնը իդեալական է գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի խաղաոճի համար։ Մոտ ժամանակներս «Բարսելոնան» նախատեսում է հանդիպել ֆուտբոլիստի գործակալների հետ, որպեսզի քննարկեն տրանսֆերի պայմանները։
Ընթացիկ մրցաշրջանում Վանդերսոնը մասնակցել է 22 հանդիպման՝ կատարելով երեք գոլային փոխանցում: