«Լիվերպուլը» Ռոբերտո Ֆիրմինոյին փոխարինող է գտել

Ռոբերտո Ֆիրմինոն վերջերս հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Լիվերպուլը» ազատ գործակալի կարգավիճակով։

Անգլիական ակումբն արդեն փոխարինող է գտել բրազիլացի հարձակվողին։

Ինչպես հայտնում է Fichajes-ը, «Լիվերպուլի» ղեկավարությունը ցանկանում է պայմանագիր կնքել Ռանդալ Կոլո-Մուանիի հետ:

Միաժամանակ նշվում է, որ Կոլո-Մուանիի համար պայքարը տրանսֆերային շուկայում բարդ է լինելու՝ Ֆրանսիայի հավաքականի հարձակվողին հավակնում են գնել նաև ՊՍԺ-ն, «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ 

Ընթացիկ մրցաշրջանում Ռանդալ Կոլո-Մուանին 35 խաղում դարձել է 16 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։