Ստեֆանո Պիոլին միայն մեկ դեպքում չի լքի «Միլանը»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մոտ ժամանակներս կարող է լքել իր պաշտոնը, հայտնում է Goal-ը։

Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբի ղեկավարությունը դժգոհ է Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում թիմի ցուցադրած արդյունքներից։

Եթե ընթացիկ վիճակահանության արդյունքներով «Միլանը» չհասնի Չեմպիոնների Լիգայի ուղեգիր, ապա 57-ամյա մասնագետը կարող է հեռացվել աշխատանքից։

Պիոլին «Միլանը» գլխավորել է 2019 թվականի հոկտեմբերին: