«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել թիմը։
Ինչպես հաղորդում է Il Messaggero-ն, երեք ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում մասնագետի նկատմամբ՝ «Միլանը», «Թոթենհեմը» և «Վեսթ Հեմը» կփորձեն հրավիրել մասնագետին:
Աղբյուրը նշում է, որ Մաուրիցիոն կարող է հեռանալ ներկայիս ակումբից, եթե հաջորդ մրցաշրջանում կազմն ուժեղացնելու երաշխիքներ չստանա։
Նա «արծիվների» գլխավոր մարզիչն է 2021 թվականի ամռանից։ Նրա պայմանագիրը հռոմեացիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը:
Իտալիայի առաջնության 27 տուրից հետո «Լացիոն» վաստակել է 52 միավոր եւ երկրորդ տեղում է՝ առաջատար «Նապոլիից» հետ մնալով 19 միավորովով։