Թուրինի «Յուվենտուսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում են Calciovercatoweb-ի լրագրողները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը որոշել է վաճառել իտալացուն՝ ակումբի ֆինանսական ծանր վիճակի պատճառով։ Ֆեդերիկոյով հետաքրքրություն են ցուցաբերում Անգլիայի և Իսպանիայի առաջնությունների ներկայացուցիչները։
25-ամյա վինգերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։
Կիեզան ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով երեք գոլային փոխանցման հեղինակ: