Տակեհիրո Տոմիյասուն վիրահատվել է

«Արսենալի» պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

24-ամյա ճապոնացին ծնկի վնասվածք է ստացել Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի «Սպորտինգի» դեմ խաղի մեկնարկում (1:1, 3:5՝ 11 մետրանոցներով):

Մարտի 21-ին ֆուտբոլիստը Լոնդոնում վիրահատության է ենթարկվել, և այժմ ապաքինվում է: