«Ատլետիկոն» ցանկանում է թիմ հրավիրել Պաուլո Դիբալային: Ինչպես հայտնում է Todofichajes-ը իր էջերում, մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն բառացիորեն տարված է Արգենտինայի հավաքականի 29-ամյա թոփ հարձակվողին իր թիմ ներգրավելու գաղափարով։
Նշվում է, որ «Ատլետիկոն» պատրաստ է Պաուլո Դիբալայի համար վճարել 12 միլիոն եվրո՝ սա նրա հրաժարագինն է
2022/2023 մրցաշրջանում Պաուլո Դիբալան «Ռոմայի» կազմում անցկացրել է 29 պաշտոնական հանդիպում։ Դրանցում հարձակվողը 13 գոլ է խփել և 8 գոլային փոխանցում կատարել: