ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն մեկնաբանել է փարիզցիների հարձակվող Լիոնել Մեսսիի հետ իրենց կոնֆլիկտի մասին լուրերը։
«Ես չէի սպասում այդ հարցին: Մարզման ժամանակ Մեսսին ցավ էր զգացել մկաների հետ կապված։ Նա ընդհատեց մարզումը։ Հաջորդ օրը նա մնացել է բժիշկների հսկողության տակ։ Հետո նա մարզվել է թիմի հետ։ Լեոյի և մնացած ֆուտբոլիստների միջև ոչինչ տեղի չի ունեցել: Ճիշտ այնպես, ինչպես Լեոյի և իմ միջև»,- Գալտիերի խոսքերն է մեջբերում Canal +-ը։
35-ամյա արգենտինացու գործող պայմանագիրը փարիզյան թիմի հետ հաշվարկված է մինչեւ 2023 թվականի ամառ։