«Սելտայի» կիսապաշտպան Գաբրի Վեյգան հայտնվել է Պրեմիեր Լիգայի մի քանի թոփ ակումբների և Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունների շրջանակում, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ այս թիմերի սկաուտներն արդեն մի քանի անգամ դիտել են «Սելտայի» հանդիպումները՝ Վեյգայի ելույթներին հետևելու համար։
Նրա պայմանագիրն իսպանական ակումբի հետ ներառում է 40 մլն եվրո հրաժարագին:
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա իսպանացին Լա Լիգայում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։