Գավին որոշում է կայացրել իր ապագայի հետ կապված

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին ծրագրում է մնալ կատալոնական ակումբում՝ չնայած իր նոր գործարքի հետ կապված իրավիճակին, որը Լա Լիգայի կողմից չգրանցվեց ֆինանսական ֆեյր-փլեյի խախտումների պատճառով, հայտնում է 90min-ը։

Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը կարող է հեռանալ թիմից ամռանը՝ իր պատանեկան պայմանագրի ավարտին, որն ավարտվում է հունիսին։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը մտադիր է սպասել նոր պայմանագրով ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը եւ շարունակել ելույթները «Բարսելոնայում»։

Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա կիսապաշտպանը Լա Լիգայում 24 հանդիպում է անցկացրել կատալոնական թիմի կազմում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: