«Լիվերպուլը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել կամերունցի պաշտպան Ժոել Մատիպից, հայտնում է Football Insider-ը:
Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիները պատրաստ են բաժանվել աֆրիկացի ֆուտբոլիստից, եթե պատշաճ առաջարկ ստանան։
«Կարմիրները» պատրաստ են վաճառել Մատիպին, եթե նրա համար վճարեն 10-15 մլն ֆունտ։
31-ամյա պաշտպանի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Նա թիմում է 2016 թվականի ամառվանից։