Ռուսաստանի հավաքականի առաջատարներից մեկը բաց կթողնի առաջիկա հավաքը

«Տորինոյի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը բաց կթողնի ազգային հավաքականի հավաքը, հայտնում է Ռուսաստանի հավաքականի մամուլի ծառայությունը։

Այսպիսով, 27-ամյա կիսապաշտպանը Ռուսաստանի հավաքականի կազմում չի մասնակցի Իրանի և Իրաքի հետ ընկերական խաղերին։

«Իտալական ակումբը պաշտոնապես տեղեկացրել է ՌՖՄ-ին ազդրի մկանի վնասվածքի մասին»,- ասվում է ՌՖՄ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Տեղեկություն կա, որ Միրանչուկի ապաքինումը կտևի 10 օր:

Ռուսաստանի հավաքականի ուսումնամարզական հավաքը կսկսվի մարտի 19-ին Նովոգորսկում։

Սպասվում է, որ մարտի 23-ին ռուսները Թեհրանում կխաղան Իրանի հետ, իսկ մարտի 26-ին Սանկտ Պետերբուրգում կմրցեն Իրաքի հետ։